:format(webp)/events/d5f0f4e7-8982-47bd-8c76-dfe8892aef11/4c85cffa82e8d6f30022527f587ea885.jpg)
Բարձրանում ենք Արմաղան լեռ (2829 մ), որի գագաթին գտնվում է հրաբխային լիճն ու Սուրբ Հարություն մատուռը։ Գագաթից բացվում են տեսարաններ դեպի Գեղամա լեռնաշղթան և Սևանա լիճը։ Արշավի տվյալներ - Երկարությունը՝ 12 կմ - Հարաբերական բարձրությունը՝ 700 մ - Սննդի կանգառ՝ պիկնիկի տեսքով (ճանապարհին կլինի կանգառ սուպերմարկետում) Արժեքը ներառում է տրանսպորտ և ուղեկցորդի ծառայություն։ Ինչ վերցնել - Հարմարավետ հագուստ և ամուր, հաստ տակացուով կոշիկներ - Ուսապարկ, փոխնորդ հագուստ - 1 օրվա սնունդ և 1.5-2 լ ջուր - Արևապաշտպան քսուք, գլխարկ և ակնոց - Անհատական դեղատուփ Հավաքվում ենք Հանրապետության հրապարակի մետրոյի դիմաց 08:15-ին: Գրանցման համար զանգահարել +374 93 96 56 99 կամ գրել անձնական նամակով։ Չեղարկման դեպքում վճարը վերադարձվում է միայն մինչև նախորդ օրվա ժամը 12:00-ն հայտնելու պարագայում։