:format(webp)/events/d5bdc692-fa1b-49d6-8aaf-c5e73968ef99/72181751f1587b3c7ff1d0a86c5506d6.jpg)
Քայլարշավ դեպի Արագածի հյուսիսարևմտյան լանջերին գտնվող 21 մետրանոց Մանթաշի ջրվեժ։ Երթուղին կսկսենք և կավարտենք Քարի լճի մոտ։ Երթուղու երկարությունը՝ 16 կմ Բարձրության փոփոխություն՝ 670 մ Հանդիպում ենք Սախարովի հրապարակում (Նալբանդյան-Պուշկին անկյուն) ժամը 08:00-ին։ Խնդրում ենք գալ 10 րոպե շուտ, քանի որ ուշացողներին չենք սպասում։ Անհրաժեշտ պարագաներ՝ — Արշավային հագուստ և հաստ տակով կոշիկներ (ցանկալի է ոչ կտորից) — Երկրորդ զույգ կոշիկ (մեքենայում թողնելու համար) — Արևային ակնոց, գլխարկ և արևապաշտպան քսուկ — Մեկօրյա սնունդ և ջուր (ցանկալի է բազմակի օգտագործման տարաներով) Մասնակցության համար անհրաժեշտ է՝ 1. Զանգահարել 094 274 654 2. Լրացնել համաձայնագիրը՝ https://forms.gle/QCFzSNBDv5FJqmrC6 3. Փոխանցել գումարը Astghik Harutyunyan-ի հաշվեհամարին (IDBank 118 140 062 753 00) և ուղարկել կտրոնը։ Գրանցումը չեղարկելու դեպքում վճարը վերադարձվում է միայն մինչև արշավի նախորդ օրվա ժամը 10:00-ն հայտնելու պարագայում։