Երկօրյա արշավ դեպի Սյունյաց աշխարհի ամենավեհ գագաթներից մեկը։ Օր 1: Ուղևորություն Երևանից դեպի Կապան, ապա Տապան (Նավչա)։ Ճանապարհին կայցելենք Շաքիի ջրվեժ։ Երեկոն կանցկացնենք խարույկի շուրջ՝ վրանային ճամբարում։ Օր 2: Վաղ առավոտյան վերելք լանջերով՝ դիմավորելու լուսաբացը, այնուհետև շարժվում ենք դեպի գագաթ (3201 մ)։ Արշավը միջին բարդության է, ընդհանուր քայլքը՝ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ 1200 մ։ Պարտադիր պարագաներ՝ • քնապարկ, ուսապարկ, լապտեր (գլխի) • արշավային հարմարավետ հագուստ, տաք շորեր և փոխնորդ կոշիկ • արևապաշտպան և անձրևապաշտպան միջոցներ • սնունդ և ջուր երկու օրվա համար • անձնական դեղատուփ Մեկնարկը՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Գրանցվելու համար զանգահարել +37493291989 կամ գրել Lavash Tour-ի էջին։ Վճարումը կատարվում է փոխանցումով՝ 2052122210841001 (INECO BANK/ ԼԱՎԱՇ ՏՈՒՐ ՍՊԸ)։ Չեղարկումը հնարավոր է մինչև օգոստոսի 13-ը, ժամը 12:00։