:format(webp)/events/d11812d8-83d2-4562-9805-5b29c97e2d1d/a82a739154117790e2f33383c72794c6.jpg)
Արարատը պարզապես լեռ չէ: Այն զգացողություն է, որը դժվար է բառերով նկարագրել: 2026-ի ամենասպասված վերելքներից մեկը մեզ տանում է դեպի Բիբլիական Արարատ՝ ուժեղ զգացողություններով, մեծ հաղթահարումներով և հիշվող օրերով լի ճանապարհով: 7 օր բնության, հաղթահարման, միասնականության ու անմոռանալի տպավորությունների մեջ: Ունենք նաև զեղչային համակարգ: Գրանցվելուց հետո մեզ հետ յուրաքանչյուր արշավի մասնակցելիս կստանաք 1% զեղչ: Օրինակ՝ եթե մինչև վերելքը մասնակցեք 10 արշավի, ապա կունենաք 10% զեղչ: Նաև ունեք մաս-մաս վճարելու հնարավորություն: Արարատի վերելքին գրանցվելուց հետո կստանաք 20% զեղչ Sports and Outdoor Station խանութ-սրահից, իսկ ձեր գնումներից խանութ-սրահը կփակի ձեր վերելքի արժեքից մի հատված՝ կախված գնումների չափից՝ 10,000–20,000 դրամ: Արժեքի մեջ ներառված է՝ • Տրանսպորտ • Հյուրանոց • Սնունդ • Խմբավարի ծառայություն • Հայ և քուրդ ուղեկցորդների ծառայությունները • Վիզայի արժեքը ՀՀ քաղաքացիների համար • Բոլոր տեղաշարժերի մուտքի տոմսերը • Վրանների, ներքնակների և քնապարկերի տրամադրում • Ձիերի վարձակալությունը • Արարատի վերելքի վկայական