:format(webp)/events/d0b5074a-fb20-4843-b239-3a0a117496a1/79d42cac8c3b817fcfaf52ae2c911d42.jpg)
Եռօրյա կրթական ծրագիր պարարվեստի սիրահարների և մասնագետների համար՝ հայկական առաջատար համույթների մենակատարների և գեղարվեստական ղեկավարների մասնակցությամբ: Ժամանակացույց՝ • Հուլիսի 27 – Արտյոմ Ռաֆայելյան («Նինահար» պարային համույթի գլխավոր բալետմայստեր) • Հուլիսի 28 – Անի Գինոսյան և Աբել Մաթևոսյան («Կարին» ազգագրական համույթ) • Հուլիսի 29 – Ինգա Ավդալյան (Պարի պետական համույթի մենապարուհի) Մասնակիցներին կտրամադրվեն սերտիֆիկատներ «Նինահար» մշակութային կազմակերպության կողմից: Կազմակերպվում է տեղափոխում Երևանից՝ «Երիտասարդական» մետրոյի կայարանի մոտից (տևողությունը՝ 30 րոպե): Մասնակցության ամրագրման համար անհրաժեշտ է նախապես զանգահարել կամ գրել +37498-95-85-85 հեռախոսահամարին կամ WhatsApp-ով՝ +79161335883: