Կոմպոզիտոր ամուսնու և փոքրիկ դստեր ողբերգական մահից հետո Ժյուլին որոշում է ամբողջությամբ խզել կապերը անցյալի հետ։ Նա վաճառում է տունը, տեղափոխվում Փարիզ և փորձում է ձուլվել մեծ քաղաքին՝ ընտրելով բացարձակ մենակությունն ու հիշողություններից ազատությունը: Սա ինտիմ, խորը պատմություն է ապաքինման, սիրո անտեսանելի թելերի և նորից սկսելու ուժ գտնելու մասին: Ֆիլմը կցուցադրվի ֆրանսերենով՝ ռուսերեն և անգլերեն ենթագրերով: Գրանցման համար անհրաժեշտ է գրել մեկնաբանություններում կամ լրացնել հղումը Common Ground Books & Spirits-ի ինստագրամյան էջի կենսագրականում: