:format(webp)/events/cc6d900b-a2dc-40ad-95a5-2ff83ff23a07/9059500a904bc18d94a223089ad2053e.jpg)
Շաքե Ամիրյան Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը ներկայացնում է նրա հազարավոր լուսանկարներից կազմված չմշակված արխիվը։ 1976 թվականից ի վեր Շաքեն լուսանկարել է ամեն ինչ ու ամենուր՝ ֆոտոխցիկը դարձնելով տեսնելու սեփական միջոցը։ Նրա աշխատանքները ֆիքսում են շարժումն ու ժամանակի ընթացքը նույնիսկ անշարժ առարկաների մեջ։ Շաքե Ամիրյան Պետրոսյանը ծնվել է 1951-ին Իրանում։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Թեհրանում, Թբիլիսիում, Երևանում և Լոս Անջելեսում։