:format(webp)/events/cc029d99-8455-4fd5-bb52-73fe3d959bbc/3e41efc2132a91485b008f50f8d811e5.jpg)
North Peak լեռնային ակումբը հրավիրում է փորձառու լեռնասերներին կատարելու վերելք դեպի Ալպերի ամենագեղեցիկ գագաթ՝ հռչակավոր Մաթերհորնը (4478 մ) դասական Hornli ridge երթուղով, Շվեյցարիայի կողմից։ Այս երթուղին ունի ալպինիստական 3B (AD+) բարդություն, այդ իսկ պատճառով այս ծրագրին կարող են մասնակցել միայն բավարար ժայռամագլցման պատրաստություն և փորձ ունեցողները։ Յուրաքանչյուր խմբում ընդգրկվելու են առավելագույնը 4 մասնակից և 2 ուղեկցորդ: Ծրագիրն ըստ օրերի․ Օր 1. Ժամանում Ցերմատ։ Զբոսանք քաղաքում, վերելքի նախապատրաստական աշխատանքներ, գիշերակաց հյուրանոցում։ Մասնակիցներն ըստ իրենց ցանկության կարող են հասնել Ցերմատ իրենց ընտրած եղանակով, բայց կազմակերպիչները կօգնեն գտնել և ամրագրել հարմար տոմսեր: Օր 2. Ցերմատից ճոպանուղով բարձրանում ենք Schwarzsee կայան (2580 մ): Գեղատեսիլ ժայռոտ արահետով քայլելու ենք մինչև 3260 մ-ի վրա գտնվող Hornlihutte լեռնային կացարանը (4,3 կմ քայլք)։ Ժամանակի առկայության դեպքում կբարձրանանք վերելքի երթուղու որոշ հատվածը։ Օր 3. Առավոտյան 05:00 սկսում ենք վերելքը դեպի Մաթերհորնի գագաթ։ Այն տևում է 5-6 ժամ, մոտ այդքան էլ՝ վայրէջքը։ Վերելքի ամբողջ ընթացքում քայլելու ենք պարանով իրար կապված, փոխադարձ ապահովմամբ։ Oր 4. Պահուստային օր երկրորդ փորձի կամ եղանակային պայմանների համար։ Վայրէջք Ցերմատ: Օր 5. Մեկնում։ Արժեքի մեջ ներառված է` ծրագրի կազմակերպումը, հյուրանոց Ցերմատում (2 գիշեր), Hornlihutte կացարանում 2 գիշերակաց (նախաճաշով և ընթրիքով), ճոպանուղու տոմսերը, ուղեկցորդների ծառայությունները, խմբային տեխնիկական գույքը և 2 օր գործնական մարզումներ Հայաստանում։ Անհրաժեշտ հանդերձանք՝ 45-55 լ ուսապարկ, արշավական ձեռնափայտեր, թերմոհագուստ, պրոֆեսիոնալ լեռնային և թրեքինգային կոշիկներ, մեմբրանե բաճկոն և տաբատ, տաք հագուստ, ձեռնոցներ, կատվիկներ, սառցահատ, ապահովման գոտի, 4 կառաբին, սաղավարտ, արևապաշտպան միջոցներ, քնապարկի liner, գլխի լապտեր, թերմոս։ Գրանցումը համարվում է հաստատված տուրի արժեքը լրիվ կամ մասնակի փոխանցելուց հետո: Վերելքը հաջողությամբ կատարած մասնակիցներին կտրամադրվի հավաստագիր: