:format(webp)/events/cae02125-0b9d-4c30-a9c8-0851539a024b/fde328ebf1c169119d8ef54fd62202aa.jpg)
Armenian Geographic-ը հրավիրում է բարձրանալու Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներից մեկը՝ Նիգասարը (2858 մ)։ Արշավի երթուղին. • Սկիզբը՝ Մարգահովիտ գյուղից • Բարձրության հարաբերական աճը՝ մոտ 1000 մ • Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ 17 կմ Անհրաժեշտ հանդերձանք. արշավային կոշիկներ, արշավային տաբատ (ոչ ջինս), անջրանցիկ բաճկոն, գլխարկ, արևային ակնոց, արևապաշտպան քսուք, ուսապարկ, մեկօրյա սնունդ և ջուր (առնվազն 1.5 լիտր)։ Մեկնարկը՝ 06:30, Սախարովի հրապարակից։ Մասնակցությունը հաստատելու համար կապ հաստատեք Armenian Geographic-ի էջերով կամ հեռախոսով։