Քայլարշավ Գեղամա լեռներում դեպի Լճասար, Ակնասար, Շուշան, Նարինե և Շամփրասար գագաթներ։ Երթուղու երկարությունը՝ 11 կմ Հարաբերական բարձրությունը՝ մոտ 700 մ Բարդությունը՝ միջին Արժեքի մեջ ներառված է տրանսպորտը (նաև բեռնատարի ծառայությունը) և ուղեկցորդի ծառայությունը։ Սնունդը նախատեսվում է պիկնիկի տեսքով։ Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ Ամիրյան-Աբովյան խաչմերուկում։ Անհրաժեշտ պարագաներ՝ - Հարմարավետ, դիմացկուն և ամուր կոշիկներ - Ուսապարկ, 1 օրվա սնունդ և ջուր (1.5-2 լ) - Փոխնորդ հագուստ և ամառային հողաթափեր - Արևապաշտպան միջոցներ (քսուկ, գլխարկ, ակնոց) - Անձրևապաշտպան հագուստ (դոժդևիկ) - Անհատական դեղատուփ Գրանցումը կարելի է չեղարկել արշավի նախորդ օրը մինչև ժամը 12:00։ Ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։