:format(webp)/events/c6eb00f3-87b8-4bf6-aaef-32a15a17c35c/721d3cb55a805aa45c92f461d9c90c0c.png)
Բաբկեն Զաքարյանի մոնոներկայացումը հերոսի ներաշխարհի ճամփորդությունն է, ով մոլորվել է սեփական հոգու և Սերգեյ Եսենինի պոեզիայի լաբիրինթոսում։ Տարիներ շարունակ ձգտելով նմանվել իր կուռքին՝ նա սկսում է ապրել ուրիշի կյանքով՝ վերապրելով բանաստեղծի ողբերգություններն ու հակասությունները։ Սա պատմություն է ինքնության որոնման և պարտադրված իդեալի ազդեցության մասին, որտեղ նմանակումը վերածվում է ինքնաճանաչման փորձության։ Հեղինակ, ռեժիսոր և դերակատար՝ Բաբկեն Զաքարյան Տևողություն՝ 40 րոպե Տարիքային սահմանափակում՝ 18+