:format(webp)/events/c656cc96-cb0c-4588-a28d-ba0a1faeb3f2/d5bb772321500ae27ff6a742ac9f4e88.jpg)
Փախչում ենք շոգից դեպի Հայաստանի ամենականաչ անկյուններից մեկը: Լաստիվերը մի վայր է, որտեղ ուղղահայաց ժայռերը միախառնվում են խիտ անտառների և գետի ձայնի հետ: Ծրագրում՝ — Անտառային զբոսանք Տավուշի ստվերոտ արահետներով՝ սկսած Yell Extreme Park-ից — Լաստիվերի հայտնի քարանձավների հնագույն բարձրաքանդակներ — Կասկադային ջրվեժներ, որտեղ կարելի է լողալ լեռնային սառնորակ ջրում Երթուղու մանրամասները՝ — Երկարությունը՝ ~7 կմ — Վերելքը՝ 400 մ — Բարդությունը՝ թեթև (Light) Անհրաժեշտ է վերցնել՝ հարմարավետ կոշիկներ, լողազգեստ և սրբիչ, արևապաշտպան քսուք և գլխարկ, ջուր: Գրանցվելու համար գրեք կազմակերպչին անձնական նամակով: