Ուղևորվում ենք նվաճելու Հայաստանի ամենաբարձր լեռնազանգվածի երկու գագաթները՝ Հարավայինն (3888 մ) ու Արևմտյանը (3995 մ)։ Մեզ սպասվում է Քարի լճի զովությունը և աննկարագրելի տեսարաններ լեռան բարձունքից։ Արշավի տվյալներ՝ — Երկարություն՝ ~14 կմ — Բարդություն՝ միջինից բարձր — Հարաբերական բարձրություն՝ ~800 մ Ի՞նչ վերցնել՝ — Տաք և քամապաշտպան հագուստ (ցանկալի է նաև փոխնորդ) — Լեռնային կամ հարմարավետ կոշիկներ — Սնունդ և ջուր (առնվազն 2 լ) — Արևապաշտպան քսուք, ակնոց և գլխարկ Արժեքը ներառում է տրանսպորտը և պրոֆեսիոնալ ուղեկցորդի ծառայությունը։ Գրանցումը կարող եք չեղարկել մինչև նախորդ օրվա ժամը 12:00։ Ժամկետից ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։ Գրանցում և հարցեր՝ +374 93965699