:format(webp)/events/c34af6b5-af68-4f9d-995a-66f2b1fd3362/2b7302302e07abe3b90e7e58c96fcf10.jpg)
North Peak լեռնային ակումբը հրավիրում է փորձառու լեռնասերներին բարձրանալու ՌԴ և Եվրոպայի ամենաբարձր գագաթ Էլբրուսը (5642 մ) 2026 թվականին: Ծրագիրն անցկացվելու է 7 օր, 6 գիշեր տևողությամբ: Օգոստոսի վերելքի ծրագիրը․ Օր 1. Երեկոյան մեկնում ենք Երևանից, որպեսզի հայ-վրացական և վրաց-ռուսական սահմաններն անցնենք գիշերով, հնարավորինս խուսափելով հերթերից: Օր 2. Ժամանում Տերսկոլ բնակավայր (Կաբարդինո-Բալկարիա), պակասող գույքի վարձակալում, գիշերակաց հյուրանոցում: Օր 3. Մեկնում ենք Ազաու, որտեղից ճոպանուղիով բարձրանում ենք մինչև 3850 մ: Այստեղից սկսում ենք վերելքը դեպի Պաստուխովի ժայռեր` 4700 մ: Այս բարձրության վրա որոշ ժամանակ անցկացնելուց հետո կրկին իջնում ենք դեպի ճոպանուղի: Գիշերակացը հյուրանոցում: Oր 4. Առավոտյան մեկնում ենք Ազաու, ճոպանուղիով բարձրանում մինչև 3850 մ «Գարաբաշի» կայանը: Այստեղից ոտքով կբարձրանանք մինչև 4050 մ-ի վրա գտնվող «Պրիյուտ 11» կացարանը, իսկ ծանր իրերը կբարձրացվեն ռատրակով։ Ակլիմատիզացիոն վերելք դեպի «Կոսայա պոլկա» տեղամաս (5100 մ): Գիշերակացը «Պրիյուտ 11-ում»: Օր 5. Հանգստի օր: Օրվա ընթացքում կանցկացնենք ձնա-սառցային պարապունք, որի ժամանակ կսովորենք աշխատել սառցահատի հետ և ձնա-սառցային ռելիեֆով քայլելու ճիշտ տեխնիկան: Օր 6. Գիշերը 00:00 սկսում ենք վերելքը դեպի Էլբրուսի արևմտյան գագաթ (5642 մ): Գագաթից վերադառնում ենք 4050 մ ճամբար, հանգստանում, հավաքում իրերը և իջնում մինչև Ազաու: Գիշերակացը` Տերսկոլում: Օր 7. Մեկնում Երևան: Օր 8-9. Պահուստային օրեր վատ եղանակի դեպքում (ծախսերը հոգում է կազմակերպիչը): Արժեքի մեջ ներառված է` տրանսպորտ Երևան - Տերսկոլ - Երևան, հյուրանոց Տերսկոլում (3 գիշեր), սնունդը վերելքի ընթացքում, նախաճաշերը Տերսկոլում և տոնական ընթրիք, ուղեկցորդների ծառայությունները (3-4 մասնակցին մեկ ուղեկցորդ), կացարանի վարձակալությունը («Պրիյուտ 11», 2 գիշեր), ռատրակ միայն բարձրանալիս, ճոպանուղու տոմսերը: Արժեքի մեջ ներառված չէ` անհատական գույքի վարձակալությունը, սնունդը Տերսկոլում (բացի նախաճաշից), պարտադիր ապահովագրությունը: Անհրաժեշտ է ունենալ` 2 ուսապարկ (25լ և 70լ), արշավական ձեռնափայտեր, թերմոհագուստ, պրոֆեսիոնալ լեռնային կոշիկներ, մեմբրանային հագուստ, տաք ֆլիսե հագուստ, գլխարկ, բալակլավա, ձեռնոցներ, կատվիկներ, սառցահատ, ապահովման համակարգ, արևապաշտպան միջոցներ (cat 3-4), քնապարկ (0°C-ից -5°C), լապտեր, թերմոս: Գրեթե ամբողջ գույքը կարելի է վարձակալել տեղում: Գրանցումը համարվում է հաստատված արժեքը լրիվ կամ մասնակի փոխանցելուց հետո: IDBank - 4318270000320737 INECOBANK - 2050078972621001 IDram - 154413248