Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ներկայացնում է «Կինոերաժշտություն ազգային հնչյուններով» երաժշտական նախագիծը բացօթյա համերգային ձևաչափով։ Ծրագրում ներառված են սիրված ֆիլմերի երաժշտական ստեղծագործություններ՝ հայկական ժողովրդական նվագարանների ինքնատիպ մատուցմամբ։