:format(webp)/events/c0a10dc5-114a-4d96-b5f4-66d60da7207f/021155ba6800d509c18040894ca7b8cf.jpg)
Սովորական խմբային արշավների ժամանակ մենք բաց ենք թողնում օրվա ամենասիրուն ժամանակահատվածը՝ մայրամուտը: Այդ պատճառով սկսում ենք նոր ձևաչափ՝ արշավներ փոքր (4-5 հոգանոց) խմբերով, որոնց նպատակը հենց Ոսկե ժամին քայլելն ու մայրամուտը տեսնելն է: Առաջին ուղղությունը Բջնուսարն է, որի գագաթից բացվում է տեսարան դեպի Ծաղկունյաց լեռնաշղթա: • Երկարություն՝ 13 կմ • Հարաբերական բարձրություն՝ 650 մ Անհրաժեշտ պարագաներ. • Հարմարավետ հագուստ և հաստ տակացուով կոշիկներ • Ուսապարկ և ճակատային լապտեր • Ջուր (առնվազն 1-1,5 լ) և մեկ օրվա սնունդ • Արևապաշտպան միջոցներ (գլխարկ, ակնոց, քսուկ) • Տաք հագուստ և անձրևապաշտպան թիկնոց • Ձեռնափայտեր Գրանցումը հաստատվում է փոխանցումը կատարելուց հետո: Նախորդ օրը չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում: Հանդիպում ենք Բայրոն 5 հասցեում (Պապլավոկի այգու դիմաց): Սպասելու ենք առավելագույնը 10 րոպե: