:format(webp)/events/be8564a9-d528-4a20-a482-d11bc8e5fa9f/697eeb5dab9dac40936e773e6a21ba71.jpg)
North Peak լեռնային ակումբը հրավիրում է փորձառու լեռնասերներին բարձրանալու Վրաստանի խորհրդանիշ համարվող Կազբեկ լեռը (5033 մ) 2026 թվականին: Ծրագիրը (6 օր/5 գիշեր). Օր 1. Մեկնում Երևանից: Ճանապարհին կայցելենք մի քանի տեսարժան վայրեր: Ժամանում Ստեփանծմինդա, պակասող գույք/հանդերձանքի վարձակալություն, գիշերակաց հյուրատանը: Օր 2. Առավոտյան մեքենաներով կբարձրանանք Գերգետիի վանական համալիր (2200 մ), որտեղից ոտքով, թեթև ուսապարկերով, կքայլենք դեպի Մետեոկայան (3650 մ)։ Ծանր ուսապարկերը կտեղափոխվեն ձիերով։ Գիշերակացը` Մետեոկայանում։ Օր 3. Ակլիմատիզացիոն վերելք մինչև 4000 մ, ձնա-սառցային պարապունք, հանգիստ մետեոկայանում։ Oր 4. Գիշերը 03:00 սկսում ենք վերելքը դեպի գագաթ: Գագաթին նկարվելուց և հաջող վերելքը նշելուց հետո կվերադառնանք մետեոկայան և կհանգստանանք: Օր 5. Իջնում ենք Գերգետիի վանական համալիր, ապա` մեքենաներով Ստեպանծմինդա: Ծանր իրերը կրկին կիջեցվեն բեռնակիր ձիերով: Գիշերակացը հյուրատանը: Օր 6. Վերադարձ Երևան: Օր 7. Պահուստային օր Մասնակցության արժեքը` 850 $ (համարժեք ՀՀ դրամ): Արժեքի մեջ ներառված է` - հարմարավետ տրանսպորտ Երևան - Ստեփանծմինդա - Երևան և Ստեփանծմինդայից Գերգետի վանական համալիր ու հետ - հյուրատուն Ստեփանծմինդայում (2 գիշեր նախաճաշով) - սնունդը վերելքի ընթացքում (լեռան վրա), նախաճաշերը և տոնական ընթրիքը Ստեփանծմինդայում - ուղեկցորդների ծառայությունները` 3-4 մասնակցին 1 ուղեկցորդ հաշվարկով - կացարանի վարձակալությունը (մետեոկայան, 3 գիշեր) - բեռնակիր ձիերի վարձակալությունը - խմբային տեխնիկական և խոհանոցային գույքը - պահուստային օրն օգտագործելու դեպքում` կացարանում լրացուցիչ գիշերակացի արժեքը և սնունդը Ծրագրի արժեքի մեջ ներառված չէ` - անհատական գույք/հանդերձանքի վարձակալությունը - ապահովագրությունը (պարտադիր է) - սնունդը Ստեփանծմինդայում (բացի նախաճաշերից և տոնական ընթրիքից) North Peak լեռնային ակումբի անդամները կստանան 10 % զեղչ: Վերելքը հաջուղությամբ կատարած մասնակիցներին կտրամադրվի North Peak լեռնային ակումբի և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից հաստատված հավաստագիր: Անհրաժեշտ հանդերձանք. - 2 ուսապարկ (20-25 լ և 60-70 լ) - արշավական ձեռնափայտեր, թերմոհագուստ, պրոֆեսիոնալ լեռնային կոշիկներ և հանդերձանք - կատվիկներ, սառցահատ, ապահովման գոտի, 3 կառաբին, սաղավարտ - քնապարկ (կոմֆորտ 0°C-ից -5°C), գլխի լապտեր, անձրևապաշտպան և քամուց պաշտպանող հագուստ - արևապաշտպան միջոցներ, անհատական դեղատուփ և հիգիենայի պարագաներ Գրանցումը համարվում է հաստատված տուրի արժեքը լրիվ կամ մասնակի փոխանցելուց հետո.