Յոթօրյա ուղևորություն, որը համատեղում է Արարատ լեռան (5165 մ) վերելքը և պատմական Արևմտյան Հայաստանի բացահայտումը։ Փորձառու լեռնային ուղեկցորդների և թուրքագետների հետ կանցնեք մանրակրկիտ մշակված երթուղով՝ Անիից մինչև Վանա լիճ։ Ծրագիր Օր 1։ Ծովակն Հյուսիսո լիճ, Անիի եկեղեցիներ և պարիսպներ, գիշերակաց Բայազետում Օր 2-4։ Վերելք Մասիսի գագաթ։ Քայլարշավ առաջին (3200 մ) և երկրորդ (4200 մ) ճամբարներ, գագաթի նվաճում և վերադարձ Օր 5։ Բայազետի բերդ, Իսահակ փաշայի պալատ, տոնական ճաշ Օր 6։ Բերկրիի ջրվեժ, Մհերի դուռ, Վանի բերդ և ուրարտական դամբարան, նավարկություն Աղթամար կղզի Օր 7։ Արաքսի ափ, Կարս. Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն Արժեքը ներառում է՝ • Տրանսպորտ Mercedes Sprinter/VW միկրոավտոբուսներով • Գիշերակաց հյուրանոցում (Բայազետ) և վրաններում • Սնունդ (այդ թվում՝ տաք սնունդ վերելքի ժամանակ, տոնական ճաշեր) • Լեռնային ուղեկցորդների և գիդերի ծառայություններ • Ուղեբեռի տեղափոխում ձիերով վերելքի ընթացքում • Վրանի, ներքնակի և կատվիկների տրամադրում • Մուտքավճարներ և նավարկություն • Անվճար նախապատրաստական վերելքներ մինչ մեկնումը Չի ներառում՝ Թուրքիայի մուտքի վիզան (17,000 դրամ ՀՀ քաղաքացիների համար, պատրաստվում է ընկերության կողմից) և առաջին օրվա սնունդը։ Գրանցման համար՝ 093 551485, 091 551485, 041 551485 (Viber/WhatsApp)։