Մեկնում ենք բացահայտելու Հայաստանի հարավային դարպասը՝ Մեղրին, ազգային երգ ու պարի ուղեկցությամբ: Օր 1 Քայլարշավ դեպի Լիճքի ջրվեժներ (3 կմ, +200մ): Ազգային պարերի ուսուցում «Ափ Ափի» խմբի հետ, իսկ երեկոյան՝ խարույկ «Հայ Լաո» բենդի կենդանի երաժշտության ներքո: Օր 2 Վերելք դեպի Ծակքարի լիճ (18 կմ, +900մ): Ցանկացողները կարող են չմասնակցել վերելքին և մնալ «Արևիկ» վրանատեղիում՝ վայելելու բնությունը: Պարտադիր է ունենալ՝ արշավային հագուստ և կոշիկ, քնապարկ, փոխնորդ և տաք հագուստ, ուսապարկ, ջուր և սնունդ (2 օրվա), գլխի լապտեր, անձնական դեղատուփ, արևապաշտպան և անձրևապաշտպան միջոցներ: Գինը ներառում է՝ տրանսպորտ, ուղեկցորդ, վրան, կարիմատ, թեյ և սուրճ: Մեկնումը՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից: Գրանցման համար զանգահարեք՝ +374 93 291989: Չեղարկումը՝ մինչև օգոստոսի 6-ը, ժամը 12։00: