:format(webp)/events/b4f88fca-aca3-44b3-963c-7cb90c843cee/a805e1bd73fbef8ddc7739b7a6a556a9.jpg)
4PlusՆաև հրապարակել են TUMO Studios4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը ներկայացնում է Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» (La Chambre claire) աշխատության առաջին հայերեն թարգմանությունը և «Բարդ Բարտ Բարթ» ուղեկից պարբերականը: Լուսանկարչության տեսության հիմնարար այս աշխատությունը Բարթը գրել է անձնական կորստի ազդեցության տակ՝ մոր մահից հետո: Այն շրջադարձային տեղ է զբաղեցնում հեղինակի ստեղծագործության մեջ և մինչ օրս ձևավորում է լուսանկարի շուրջ մտածողությունը: Թարգմանիչ՝ Կարին Գրիգորյան Խմբագիր՝ Մարկ Նշանեան «Բարդ Բարտ Բարթ» պարբերականը ներառում է թարգմանության պատմությունը, Մարկ Նշանեանի ներածական խոսքը և Ռոլան Բարթի երկու հարցազրույցները: