RambalkosheՆաև հրապարակել են Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիաCSN Lab-ը, Epigraph-ը և Rambalkoshe-ն հրավիրում են Տիգրան Ամիրյանի բանախոսությանը տեղի հիշողության մասին։ Հանրապետության 32 հասցեում գտնվող թանգարանի շենքն ունի իր քաղաքական, ինստիտուցիոնալ ու մշակութային բազմաշերտ պատմությունը։ Տարբեր նշանակություններ կրելով հանդերձ՝ այս շինությունը մշտապես եղել է Ֆիրդուս թաղամասի հյուսվածքի մի մասը՝ իր զարդանախշ ճակատով դառնալով սահման թաղամասի ու մնացյալ քաղաքի միջև։ Բանախոսությունը կանդրադառնա տեսանելիի և անտեսանելիի, ներկայացուցչական պատկերի և իրական փորձառության, պաշտոնական պատմության և համայնքային հիշողության միջև եղած լարումներին։