:format(webp)/events/ae64ba73-3d73-4ef3-ae56-a6e1b6abaf87/bfb34797f7520425f4eede2af34a7bad.webp)
Լուիզ Մարտին Պապասյանը և Սելեստե Ռոխաս Մուխիկան ներկայացնում են իրենց համատեղ նախագիծը, որտեղ Չիլին և Հայաստանը կապվում են գաղտնի երկխոսությամբ։ Սան Կրիստոբալ բլրի և Արագած լեռան լանդշաֆտների միջև աղջիկները փոխանակվում են կոդավորված հաղորդագրություններով՝ վերաիմաստավորելով աստղագիտական արխիվներն ու երկրաբանական թրթռումները։ ICA-ում իրենց արտ-ռեզիդենտության շրջանակում արվեստագետները կցուցադրեն տեսանյութեր և լուսանկարներ, որոնք հիմք են դառնալու ապագա ֆիլմի և ինստալյացիայի համար։ Հանդիպումը բաց զրույց է ստեղծագործական գործընթացի և վերջին մեկ տարվա ընթացքում Չիլիում ու Հայաստանում իրականացված հետազոտությունների շուրջ։