:format(webp)/events/ac7751e9-ef69-4d70-ae9d-6901aa586570/b1e576f698abf23cd3e52d45e31035d3.jpg)
26-30.08.26-ին նախատեսել ենք իրականացնել վերելք դեպի երազանքի գագաթ ՝ վեհափառ Արարատը։ Օր 1 Առավոտյան` ժամը 04։00֊ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտից շարժվում ենք դեպի հայ֊վրացական սահման։ Հատելով սահմանը մինչև վրաց֊թուրքական սահման, մեզ ուղեկցելու են Ջավախք Աշխարհի չքնաղ տեսարանները։ Այնուհետև ճանապարհ կընկնենք դեպի պատմական "հազար ու մեկ եկեղեցիների մայրաքաղաք" Անի, բացառիկ կառույցների և պատմության ողջ ուժը վերապրելուց հետո` կշարունակենք մեր ճանապարհը դեպի Բայազետ, որտեղ էլ ` հարմարավետ հյուրանոցում, կլինի մեր գիշերակացը։ Օր 2 Առավոտյան ամենագնաց մեքենաներով կբարձրանաք առաջին վրանային ճամբար ՝ 3200մ բարձրության վրա։ Գիշերակացը կանցկացնենք վրաններում։ Օր 3 Առավոտյան կսկսենք վերելքը դեպի 4200մ ` 2֊րդ վրանային ճամբար։ Գիշերակացը նույնպես կանցկացնենք վրաններում։ Օր 4 Կեսգիշերին` 01։00֊02։00 կսկսենք մեր վերելքը, որպեսզի առավոտյան արդեն լինենք լեռան գագաթին։ Իհարկե լեռան ու եղանակի թույլտվությամբ կտեսնենք յուրաքանչյուրիս ամենաբաղձալի երազանքը` Հայաստանը , իր ծով լեռներով։ Այնուհետև կիջնենք մինչև առաջին վրանային ճամբար` 3200մ, կհանգստանանք և կիջնենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում։ Օր 5 Նախաճաշից հետո կուղևորվենք Կարս քաղաքը, կայցելենք Կարսի բերդը, կտեսնենք Սուրբ Առաքելոց եկեղեցին և կվերադառնանք Երևան։ Եղանակային պայմաններից ելնելով` 1 օր հնարավոր է անցկացնենք վրանային ճամբարում, ինչը հավելյալ ծախսեր չի պահանջի։ Արժեքը ներառում է` - Տրանսպորտ բոլոր ուղղություններով - 2 օր բարձրակարգ հյուրանոցում - Սնունդը վերելքի ընթացքում - Ուղեկցորդների (այդ թվում՝ տեղացի) ծառայություն - Տեսարժան վայրերի մուտքավճարները - Վրանների, կատվիկների վարձույթ - Ձիերի վարձույթ Արժեքի մեջ ներառված չէ՝ դեպի Թուրքիա վիզայի արժեքը, քաղաքային սնունդը և այլ անձնական ծախսերը։ Արարատի վերելքը և առհասարակ 5000+ վերելքները պահանջում են հատուկ պատրաստվածություն։ Մենք կիրականացնենք հանդիպումներ և խորհրդատվություն գույքի ու հանդերձանքի ընտրության հարցում։