Գեղամա լեռների գեղեցիկ երթուղի, որը ներառում է վերելք Աժդահակ՝ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը (3597 մ) և Կարմիր կատար, որը տպավորում է իր գունային պնակով։ Աժդահակի գագաթին մեզ սպասում է Հայաստանի ամենաբարձր խառնարանային լիճը, իսկ իջնելիս կտեսնենք Գեղամա լեռների ժայռապատկերները։ Երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրությունը՝ 750 մ Անհրաժեշտ պարագաներ՝ — Արշավային կամ սպորտային հարմարավետ հանդերձանք (ցանկալի է փոխնորդ հագուստ) — Արևապաշտպան և անձրևապաշտպան միջոցներ — Ջուր և թեթև սնունդ մեկ օրվա համար — Անձնական դեղատուփ — Արշավային ձեռնափայտեր (ցանկալի) Գրանցվելու համար գրեք էջին կամ զանգահարեք +37493291989 հեռախոսահամարին։ Վճարումը պետք է կատարել 2052122210841001 բանկային հաշվին (INECO BANK / ԼԱՎԱՇ ՏՈՒՐ ՍՊԸ)։ Մասնակցությունը չեղարկել կարելի է մինչև հուլիսի 18-ը, ժամը 12։00։