23-րդ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կայանալիք վարպետաց դաս, որը կվարեն օպերատոր Շեյմաս Մքգարվին և Դեննի Մուրադյանը: Հանդիպմանը նախորդելու է Լին Ռամզիի «Մեռիր, իմ սեր» (Die, My Love) հոգեբանական դրամայի երևանյան պրեմիերան, որը կներկայացնի ինքը՝ Մքգարվին: Ֆիլմի պրոդյուսերն է Մարտին Սկորսեզեն, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Ջենիֆեր Լոուրենսն ու Ռոբերտ Փաթինսոնը: