Ռամբալկօշէ Մշակութային Հիմնադրամը և Գրականության և Արվեստի Թանգարանը ներկայացնում են «musæum» նախագիծը։ Հանրապետության 32 հասցեում գտնվող պատմական շենքը, որտեղ ժամանակին գործել է Պարսկաստանի հյուպատոսարանը, վերածվում է ժամանակավոր թանգարանի։ Երեկոյի ծրագրում՝ • «Քարե Քրոնիկոն» վավերագրական ֆիլմի ցուցադրություն (սքանավորումը՝ Մուշեղ Խաչատրյանի և Առնո Սիրանյանի) • Վինիլային սեթեր Ռամբալկօշէ կոլեկտիվի անդամներ norosohigh-ի և aregaydinyan-ի կողմից Նախագիծը գործելու է մինչև օգոստոսի 9-ը՝ ներառելով մշտական ցուցադրություններ, համերգներ և աշխատարաններ։ Թանգարանի աշխատանքային ժամերը՝ Երկուշաբթի-հինգշաբթի՝ 13:00-21:00 Ուրբաթ-կիրակի՝ 13:00-23:00