:format(webp)/events/a2966f01-8c30-4154-bbca-683b0317cb44/a33a2160086f5189eaf586c09b2e733e.jpg)
Արագածի լանջերին՝ 3001 մետր բարձրության վրա գտնվող Ռապի լիճը լեռնազանգվածի ամենագեղատեսիլ վայրերից է: Երթուղին անցնում է ալպիական մարգագետիններով՝ Արագածի հյուսիսային պատի տեսարանների ուղեկցությամբ: Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կանցնենք բեռնատարներով, որից հետո կսկսենք 8–9 կմ երկարությամբ քայլարշավը: Անհրաժեշտ պարագաներ. • արշավային կոշիկներ և հարմարավետ հագուստ • տաք և փոխնորդ հագուստ, անձրևապաշտպան բաճկոն • արևային ակնոց, գլխարկ և արևապաշտպան քսուք • ուսապարկ և լապտեր • դեղատուփ • մեկ օրվա սնունդ (ջուրը տրամադրում է ակումբը) Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում (Մարիոթ հյուրանոցի մոտ): Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես զանգահարել 044 88 00 58 հեռախոսահամարով, լրացնել առցանց համաձայնագիրը և կատարել փոխանցում Araratbank-ի 15100436043560 հաշվեհամարին (Artyom Martirosyan) մինչև նախորդ օրվա ժամը 13:00: Չեղարկման դեպքում գումարը ենթակա է վճարման, եթե հայտը չի չեղարկվել մինչև նախորդ օրվա 13:00: