:format(webp)/events/9edbf194-0faa-4497-97bd-fad5810dd8ee/085cf29ccf2e4e63d4de55547a8b2a45.jpg)
Ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի պետական գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքները՝ ստեղծված 2025 թվականի և այս տարվա ամառային պրակտիկայի ընթացքում: Ցուցադրված գործերը Դիլիջանի, Գորիսի, Սևանի, Լոռվա, Շորժայի և Հայաստանի այլ վայրերի բնության ուսումնասիրության արդյունք են: Նախագիծն անդրադառնում է բնության հետազոտությանը՝ որպես ակադեմիական արվեստի ուսուցման առանցքային հիմնասյուներից մեկը: Կուրատոր՝ Հռիփսիմե Առաքելյան (ղեկավար՝ Նարե Սահակյան)