Համադրողական շրջայց. Մարդկության դեմքը

Համադրողական շրջայց. Մարդկության դեմքը

սեպ29Երք, Սեպտեմբեր 2916:00
Հայաստանի ազգային պատկերասրահ1 Arami poghots, Yerevan 0010, Armenia
Included with standard gallery ticket

«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի համադրողական շրջայցը վարում է նախագծի համադրող Վիգեն Գալստյանը։ Շրջայցի ընթացքում կբացահայտենք Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» (1894) գլուխգործոցի պատմությունը, որն իր ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում։ Կտեսնենք մեկ հարթակում միավորված նրա մոնումենտալ եռապատումն ու Սևանավանքի Սբ․ Առաքելոց եկեղեցու բնօրինակ դուռը, ինչպես նաև կանդրադառնանք հայկական արվեստում հումանիստական մտածողության զարգացմանը՝ Փ․ Թերլեմեզյանի, Ս․ Խաչատուրյանի, Մ․ Ասլամազյանի, Ա․ Կալենցի և այլ վարպետների գործերի միջոցով։ Մուտքը՝ պատկերասրահի տոմսով (մուտքը՝ Հանրապետության հրապարակից)։

Կազմակերպիչ

Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի գլխավոր արվեստի թանգարանն է, որտեղ պահվում է հայկական կերպարվեստի աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Այն ներկայացնում է ցուցահանդեսներ, դասախոսություններ, վերականգնման աշխատանքներ և կրթական ծրագրեր, որոնք կապում են հայկական, ռուսական և եվրոպական արվեստը։ Պատկերասրահում կազմակերպվում են հանրային ցուցադրություններ, էքսկուրսիաներ, ընտանեկան սեմինարներ և գիտական միջոցառումներ, որոնք հաճախ ներառում են նոր ձեռքբերումներ և VR-ի նման ինտերակտիվ տարրեր:

Համադրողական շրջայց. Մարդկության դեմքը
Հայաստանի ազգային պատկերասրահ

Instagram