esora

Երևանի միջոցառումների ձեր ուղեցույցը՝ համերգներ, կինո, ցուցահանդեսներ և ավելին։

© 2026 «Էսօրա» ՍՊԸ
Ի՞նչ անել
ԱյսօրՀանգստյան օրերինԻ՞նչ անելՀամերգներԹատրոնՄանկական միջոցառումներՑուցահանդեսներՍթենդափՕպերա և բալետԵրեկույթներ
Օգնություն և իրավական
  • Օգնության կենտրոն
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Վաճառքի պայմաններ
  • Կապ
  • Դառնալ գործընկեր
Ներբեռնեք հավելվածը

Պահպանեք միջոցառումները, ստացեք հիշեցումներ և գնեք տոմսեր հեռախոսից։

Download on the App StoreGet it on Google Play
esoraԵրևան
ԻվենթներԿինոՈւղեցույց
ԵրևանԱրշավներՎերելք Սուկավետ, Կողբասար և Նպատ
Վերելք Սուկավետ, Կողբասար և Նպատ
Համշեն Տուր

Վերելք Սուկավետ, Կողբասար և Նպատ

Հնգ, Օգս 2706:00
Համշեն տուր8 Tumanyan St, Yerevan 0001, Armenia
163.000 Դ
Արշավներ և բնություն

Հայկական լեռնաշխարհի և Հայկական պար լեռնաշղթայի գեղեցկագույն գագաթներից մեկը՝ Ալաշկերտի խորհրդանիշ Սուկավետ լեռն է կանչում, որի հետ մեկտեղ ևս երկու բացառիկ վերելք է սպասվում՝ Կողբասար լեռը, ինչպես նաև լեգենդար Նպատ լեռը։ Ծրագրում է նաև Գայլատու լիճը՝ Հայկական լեռնաշխարհում ամենաբարձրադիրը խոշոր լճերի շարքում։ Հատուկ կառանձնացնենք նաև այցը Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի տաճար, անցումը Ձիրավի դաշտով, Դիյադինի տաք աղբյուրներ այցը։ Օր 1՝ Լիճը լեռներում Մեկնում Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարս։ Ծովակն Հյուսիսո լիճ, Մասիսի լանջերով անցում, Գայլատու լիճ։ Ընթրիք Բայազետում կամ Աղրըում։ Գիշերակացը՝ Աղրը, Ալաշկերտ կամ Բայազետ։ Օր 2՝ Պարի կատարյալը Վերելք Սուկավետ։ Առավոտ վաղ մեքենան հյուրանոցից մեզ կմոտեցնի Ալաշկերտի գյուղերից մեկին, որտեղից էլ կսկսենք վերելքը։ Սուկավետ լեռան քայլարշավի երկկողմանի երկարությունը մոտ 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1200 մետր, լեռան բարձրությունը՝ 3434 մետր։ Օր 3՝ Պարի խորհրդանշականը Ձիրավի դաշտ, Արածանի գետ, Բագավանի տաճար, վերելք Նպատ լեռ, Դիյադինի տաք աղբյուրներ։ Նպատ լեռան քայլարշավի երկկողմանի երկարությունը մոտ 5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 300 մետր։ Օր 4՝ Պարի բացառիկը Վերելք Կողբասար, Արաքս գետ, ճաշ Կարսում, վերադարձ Երևան։ Կողբասարի քայլարշավի երկկողմանի երկարությունը 3 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 250 մետր, լեռան բարձրությունը՝ 2562 մետր։ Թեև վերելքը ոչ երկար է, սակայն ունի ժայռային հատվածներ։ Գինը ներառում է՝ բարձրակարգ տրանսպորտը, լեռնային ուղեկցորդների ծառայությունը, հարմարավետ հյուրանոցը, նախաճաշերը և ընթրիքը, բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը։ Լրացուցիչ՝ Թուրքիայի վիզան ՀՀ քաղաքացիների համար պատրաստում է մեր ընկերությունը։

Original
«Արշավներ» կատեգորիայի այլ միջոցառումներ Երևանում