Բարձրանում ենք Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Աժդահակ (3597 մ)։ Երթուղին սկսում ենք Գեղարդ գյուղից, որտեղից բեռնատարով կմոտենանք Պայտասարի ստորոտին և կշարունակենք ոտքով։ Բարդությունը՝ միջին Երթուղու երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրությունը՝ 650 մ Արժեքը ներառում է տրանսպորտը, բեռնատարը և գիդի ծառայությունը։ Անհրաժեշտ է ունենալ հարմարավետ հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), մեկ օրվա սնունդ և ջուր։ Հանդիպման վայրը՝ Երիտասարդականի SAS սուպերմարկետ: Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրը ժամը 10:00-ն: Ավելի ուշ հրաժարվելու դեպքում մասնակիցը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ: Գրանցման համար զանգահարեք +374 94 807 615 կամ գրեք Aktiv Up էջին: