:format(webp)/events/93622dc9-eec3-4bd9-8c4d-3ae2569384de/b5dc8c1dc2f2f3072d83b35a924c616b.jpg)
Tamasha-ն և ՆՓԱԿ-ը ներկայացնում են «The Wanderer» բազմաժանր ներկայացման համաշխարհային պրեմիերան։ Սիլվա Չոբանյանի և Էբի Զաքարյանի համատեղ ստեղծագործությունը նորօրյա հայկական ժողովրդական հեքիաթ է։ Արան ճանապարհվում է դեպի Հայաստանի առասպելական լեռներից մեկը՝ փնտրելով իր տունն ու ինքնությունը: Իր դժվարին ճանապարհին նա հանդիպում է կախարդական լանդշաֆտների և առասպելական էակների, որոնք օգնում են նրան գտնել դեպի գագաթն ու սեփական ես-ը տանող ուղին: Ներկայացումը վերաիմաստավորում է հայկական առասպելներն ու բանահյուսությունը՝ միահյուսելով տեքստը, տեսապերֆորմանսը և կենդանի մասնակցությունը։ Բեմում կտեսնեք զարգացող կարկատանային գորգ, որի յուրաքանչյուր կտորը սերնդեսերունդ փոխանցվող հիշողության արձագանք է: