:format(webp)/events/9200e190-376f-4e44-b219-11b7e9079d15/f58e8525b119e13ee5d1d5a05db9b5f3.jpg)
Victoria Alexanyan-ի հետ մտերմիկ լսումների, քննարկման և Q&A հանդիպում: Միասին կբացահայտենք նրա 2026 թվականի դեբյուտային «Vishap» ալբոմը, որը միահյուսում է հայկական ժողովրդական մոտիվները, մոդալ կառուցվածքները և ժամանակակից ջազային իմպրովիզացիան: Լսումներից հետո կխոսենք ալբոմի ստեղծագործական գործընթացի, Վիկտորյայի արտիստիկ ուղու և «Vishap»-ի հիմքում ընկած պատմությունների մասին: Զրույցը կվարի Youthopia-ի համահիմնադիր Յուրի Գալստյանը: Քննարկումը կանցկացվի հայերենով: Տևողությունը՝ 1 ժամ: Մուտքն ազատ է բոլորի համար: