Գեղաձոր գյուղից բեռնատարով կհասնենք Ռապի լիճ, որտեղից բացվում է տեսարան դեպի Արագածի հյուսիսային պատը։ Այնուհետև կքայլենք դեպի Մթնալիճ (3500 մ) և Աստղկան լիճ։ Երթուղու երկարությունը՝ 10 կմ Հարաբերական բարձրությունը՝ 550 մ Անհրաժեշտ է ունենալ հարմարավետ հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), մեկ օրվա սնունդ և ջուր։ Արժեքը ներառում է տրանսպորտը, բեռնատարը և ուղեկցորդների ծառայությունը։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրը ժամը 10:00-ն։ Ավելի ուշ հրաժարվելու դեպքում մասնակիցը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ։ Գրանցման համար զանգահարել +374 94 807 615: