:format(webp)/events/911db804-7e87-4b2e-a30b-877bfb73ec5a/f7ab95ea68d5433d2a98e4cf8237b24c.jpg)
Գնում ենք Սևան՝ վայելելու ամառային երեկոն նավարկությամբ դեպի «Ճայերի կղզի», խարույկի շուրջ զրույցներով և նոր ծանոթություններով: Բանախոսներ և թեմաներ. Լենա Մանուկյան (հոգեբան) — «Ներս նայելու գինը». ինչու են մարդիկ, որոնք աշխատում են իրենց վրա, երբեմն ավելի շատ տառապում, քան նրանք, ովքեր երբեք չեն նայում իրենց ներսը: Արմեն Վարդանյան (արդյունավետության մարզիչ, յոգ) — «Ո՞վ է կառավարում ուշադրությունդ». կա՞ արդյոք հիմնավոր ճանապարհ՝ ինքդ քո մտքի վարպետը դառնալու և կեղծ ես-երից ազատվելու համար: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես: