:format(webp)/events/8f4c7f7a-7ac7-4b3e-b4f4-b7258088b6ea/1d2f41b9f7b432f754ac1cdc8e8239f3.jpg)
Ուղևորվում ենք Գեղամա լեռների բարձրադիր աշխարհ՝ բացահայտելու Ակնա լիճն ու նրա շուրջը վեր խոյացող երկու տպավորիչ գագաթները։ Ճանապարհի առաջին հատվածը կանցնենք բեռնատարով, որից հետո կսկսենք արշավը ալպյան մարգագետիններով և հրաբխային լանդշաֆտներով։ Երթուղու երկարությունը՝ մոտ 10 կմ Առավելագույն բարձրությունը՝ 3259 մ Անհրաժեշտ պարագաներ. արշավային կոշիկներ և հարմարավետ հագուստ, տաք և փոխնորդ հագուստ, անձրևապաշտպան բաճկոն, ամառային գլխարկ, արևային ակնոց և քսուք, լապտեր, դեղատուփ, ուսապարկ և մեկ օրվա սնունդ։ Շշալցված ջուրը տրամադրում է ակումբը։ Հանդիպման վայրը՝ Հանրապետության հրապարակ, Մարիոթ հյուրանոցի մոտ։ Գրանցման համար անհրաժեշտ է զանգահարել 044 88 00 58 հեռախոսահամարով կամ գրել Armland Adventure էջին։ Մասնակցությունը հաստատվում է վճարումից հետո (15100436043560 AMD, ARARATBANK, Artyom Martirosyan)։ Խնդրում ենք լրացնել նաև առցանց համաձայնագիրը մինչև արշավը։
Armland Adventure & Travel-ը հայաստանյան արկածային տուրօպերատոր է, որն առաջարկում է ուղեկցվող արշավներ, թրեքինգ և մշակութային էքսպեդիցիաներ: Ավելի քան տասը տարվա փորձ ունենալով՝ նրանք կազմակերպում են ինչպես տեղական քայլարշավներ և արշավներ բնության գրկում, այնպես էլ բարձրլեռնային վերելքներ ու միջազգային ուղևորություններ (օրինակ՝ Մաչու Պիկչու, Կիլիմանջարո)՝ շեշտը դնելով ընկերական, փորձառու և համայնքահեն արկածային մթնոլորտի վրա: