:format(webp)/events/8d8b1e00-15fe-4556-8270-5e2424527070/f925542c4bb5c223794f1a21c8428910.jpg)
Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթի՝ Աժդահակի (3597 մ) հաղթահարում։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Սևանա լիճը և լեռնաշղթայի հրաբխային խառնարանները: Արշավի ընթացքում սպասվում է. • Բարձրացում ամենագնացներով մինչև լեռան ստորոտ • Քայլարշավ դեպի գագաթ և խառնարանային լիճ • Ծանոթություն վիշապաքարերի հետ Անհրաժեշտ հանդերձանք՝ արշավային կոշիկներ, արևապաշտպան միջոցներ (գլխարկ, ակնոց, քսուք), տաք հագուստ, անձրևապաշտպան թիկնոց, մեկօրյա սնունդ և ջուր: