Երկօրյա ուղևորություն դեպի Վրաստանի սիրտը՝ հին Թբիլիսիի թաքնված անկյուններից մինչև Կախեթիի գինեգործական ավանդույթները: Ծրագիր Օր 1. Թբիլիսին «յուրայինների համար» Մեկնում Երևանից ժամը 10:00-ին: Շրջայց հին քաղաքում՝ Մեյդան հրապարակ, Ծծմբային բաղնիքներ, Թզի կիրճի ջրվեժը, Մետեխի տաճար, Խաղաղության կամուրջ և Ռիքե զբոսայգի: Հատուկ այց Սոլոլակի թաղամասի 19-րդ դարի որմնանկարներով հարուստ շքամուտքեր և թաքնված բակեր: Օր 2. Կախեթի • Մզիսգուլի. կախեթական նախաճաշ տնական գինով, չաչայով և չուրչխելայով: • Բոդբեի վանք և Սիղնաղի՝ «սիրո քաղաք» Ալազանի դաշտավայրի տեսարանով: • Թելավի քաղաքի հին թաղամասեր: • Գինու համտես: • Մայրամուտ Գոմբորի լեռնանցքում: Վերադարձ Երևան մոտ ժամը 01:00-ին: Արժեքը ներառում է տրանսֆերը, հյուրանոցը և նախաճաշը, գիդի ծառայությունները և երկրորդ օրվա ճաշը: Ընթրիքը և ապահովագրությունը ներառված չեն: Ամրագրման համար գրեք @tour_imagine հասցեով: