:format(webp)/events/8c96fe11-c9ed-492c-a420-177715ce4e02/b97657c9-9931-4694-9117-03a85eedcc3d.jpg)
Մանվել Բեգլարյանի ոդիսականը
ԱրվեստԳրքի շնորհանդես՝ Վարպետի տանը ✨ Սիրով հրավիրում ենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան ներկա գտնվելու «Մանվել Բեգլարյանի ոդիսականը» գրքի շնորհանդեսին՝ նվիրված անվանի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Մանվել Բեգլարյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը։ Գիրքն ամփոփում է մեծանուն երաժշտի անցած հարուստ ուղին, նրա ներդրումը հայ երաժշտարվեստում և մանկավարժական անգնահատելի գործունեությունը։ Մանվել Բեգլարյանը հայ երաժշտական մշակույթի կարևոր անուններից է։ Որպես կոմպոզիտոր՝ նա ստեղծել է ինքնատիպ երաժշտական ստեղծագործություններ, կատարել բազմաթիվ մշակումներ ու գործիքավորումներ, իսկ որպես Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Ա. Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ տասնամյակներ շարունակ իր կարևոր ներդրումն է ունեցել հայ երաժշտական ժառանգության ստեղծման, տարածման և պահպանման գործում։ Այսօր Հանրային ռադիոյի արխիվում պահպանված՝ նրա ղեկավարությամբ կատարված ձայնագրությունները հնարավորություն են տալիս նորից լսելու մեր սիրելի երգերը՝ այնպիսի նշանավոր կատարողների ձայնով, ինչպիսիք են Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելիա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը, Վարդուհի Խաչատրյանը, Նորայր Մնացականյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վալյա Սամվելյանը և ուրիշներ։ 🎵 Նրանց կատարումներում հնչում են հայ կոմպոզիտորների, աշուղների ու ժողովրդական երգերի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով սիրված երգեր։ Մանվել Բեգլարյանի սեփական ստեղծագործական ժառանգությունից Հանրային ռադիոյի արխիվում կարելի է լսել նաև նրա հեղինակած գործերը։ Մանվել Բեգլարյանը, լինելով նաև պրոֆեսոր, երկար տարիներ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ գործիքագիտություն և գործիքավորում։ Նա հեղինակել է նաև «Գործիքագիտություն» ուսումնական ձեռնարկը՝ իր գիտամանկավարժական գործունեության կարևոր վկայություններից մեկը։ Միջոցառմանը կանդրադառնանք Մանվել Բեգլարյանի կյանքի ու ստեղծագործական ճանապարհին, նրա կոմպոզիտորական ժառանգությանը, ինչպես նաև նրա՝ որպես դիրիժորի, մանկավարժի և հայ երաժշտական ժառանգության պահպանման գործում ունեցած մեծ ներդրմանը։ Իսկ մինչ հանդիպումը հրավիրում ենք լսելու Հանրային ռադիոյի արխիվում պահպանված՝ Մանվել Բեգլարյանի ղեկավարությամբ կատարված ձայնագրությունները։
Կազմակերպիչ
Հայ գրող Ավետիք Իսահակյանին նվիրված տուն-թանգարան, որը կազմակերպում է ցուցահանդեսներ, գիտական կոնֆերանսներ և կրթական միջոցառումներ: Պարբերաբեր իրականացվում են ընտանեկան ինտերակտիվ ներկայացումներ (տիկնիկային թատրոն), դպրոցական ծրագրեր, ընթերցումներ և միջազգային մշակութային համագործակցություններ:

:format(webp)/event-sources/d00e36a8-3de3-4b8b-98e7-14b733a6ce9a/7b4a52aa3303e2d5456de2ef0af272ed.jpg)