:format(webp)/events/85644f84-d049-4420-8042-3a3168609731/35b4e2f496188c3bfeb6b3afac86881e.jpg)
Հոգեբանական թրիլեր առաջին կուրսի մի խումբ ուսանողների մասին, որոնք հայտնվում են Լուռագարակ գյուղում։ Սովորական թվացող այցը արագ վերածվում է մղձավանջի, երբ գյուղում սկսում են տեղի ունենալ խորհրդավոր մահեր։ Երբ նրանք փորձում են հասկանալ կատարվածը, հայտնվում են վախի ու կասկածների մի վտանգավոր պատմության մեջ, որտեղ իրականության սահմանները գնալով աղոտվում են։ Որքան խորն են նրանք թափանցում գյուղի գաղտնիքների մեջ, այնքան ավելի պարզ է դառնում, որ դուրս գալը կարող է շատ ավելի դժվար լինել, քան նրանք պատկերացնում էին։