Yell Extreme Park-ի 11-ամյակի առթիվ ներկայացնում ենք Run & Fly-ը՝ թրեյլ վազքի և զիփլայնի համակցված մրցույթ։ Սա Հայաստանում իր տեսակի մեջ առաջին մարտահրավերն է, որտեղ մասնակիցները հաջորդաբար հաղթահարում են վազքուղին և թռիչքները կիրճի վրայով։ Տեխնիկական տվյալներ՝ 5 թրեյլ հատված + 5 զիփլայն թռիչք Վազքի հեռավորությունը՝ 2,5 կմ Ընդհանուր վերելքը՝ մոտ 200 մ Զիփլայնների երկարությունը՝ 130-ից 750 մետր Ժամանակացույց՝ 11:00–13:20 — Գրանցում և համարների ստացում 13:20–13:50 — Հանդերձանքի կարգավորում 14:00 — Որակավորման փուլի մեկնարկ Մրցույթն անցկացվում է անհատական մեկնարկով՝ 1 րոպե ընդմիջումով։ Մասնակիցների առավելագույն քանակը՝ 50 հոգի։ Եզրափակչի մասնակիցների թիվը և մեկնարկի ժամը կհայտարարվի գրանցման ավարտից հետո։ Մասնակցության վճարը ներառում է նաև Yell'Even եռօրյա փառատոնի տոմսը։