:format(webp)/events/85411e44-adb7-4107-a4c4-07985a02e021/361bdfeb937fba4c0d00d12270e251f8.jpg)
Ուղևորություն դեպի Կոտայքի մարզ՝ բացահայտելու երկու ջրառատ ջրվեժ։ Ճանապարհին կանգառ կունենանք Մարմարիկի ջրամբարի մոտ, ապա անտառային արահետով կքայլենք դեպի Հանքավանի ջրվեժ։ Օրվա երկրորդ կեսին կայցելենք Մեղրաձորի ջրվեժ, որտեղ հնարավորություն կլինի լողալու (վերցրեք լողազգեստ և սրբիչ)։ Բարդությունը՝ հեշտ, 8 կմ Անհրաժեշտ պարագաներ՝ • Արշավային հարմար հագուստ և կոշիկներ (ցանկալի է ոչ կտորից) • Երկրորդ զույգ կոշիկ՝ մեքենայի մեջ թողնելու համար • Արևապաշտպան միջոցներ (գլխարկ, ակնոց, քսուկ) և անձրևանոց • Մեկ օրվա սնունդ և ջուր Հանդիպում ենք Սախարովի հրապարակում (Նալբանդյան-Պուշկին անկյուն)։ Խնդրում ենք լինել տեղում 10 րոպե շուտ։ Մասնակցության համար անհրաժեշտ է՝ 1. Զանգահարել 094 274 654 2. Լրացնել համաձայնագիրը՝ https://forms.gle/QCFzSNBDv5FJqmrC6 3. Փոխանցել գումարը Astghik Harutyunyan-ին (IDBank 118 140 062 753 00 կամ քարտին՝ 4318 2801 0005 3112) և ուղարկել կտրոնը։ Չեղարկման դեպքում գումարը վերադարձվում է միայն նախորդ օրը մինչև ժամը 10:00-ն տեղեկացնելու պարագայում։