Շարունակում ենք բացահայտել լատինոամերիկյան կինոն ուրուգվայական դասական «Whisky» (2004) տրագիկոմեդիայի ցուցադրությամբ։ Կաննի կինոփառատոնի մրցանակակիր այս ֆիլմը պատմում է գուլպայի ֆաբրիկայի սեփականատեր Յակոբոյի մասին, ով խնդրում է իր աշխատակցուհուն ձևացնել, թե իր կինն է՝ եղբորը տպավորելու համար։ Ֆիլմից հետո տեղի կունենա քննարկում իսպանալեզու մշակույթի սիրահար և մասնագետ Արևիկի հետ։ Լեզուն՝ իսպաներեն, անգլերեն ենթագրերով: Մուտքը՝ նվիրատվությամբ (կանխիկ)։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել lancoworking.am կայքում: Հավաքված միջոցների մի մասը կուղղվի Molding Minds նախաձեռնությանը։