:format(webp)/events/7edbc448-da91-486d-b125-c588e84df198/ea69640cd649f479c79e713c58b330ac.jpg)
80-ամյա Գրեյսն ու 97-ամյա Գերին հարկադրված են կիսել ծերատան պատշգամբը։ Նրանք երկուսն էլ պատերազմի զոհեր են, ովքեր տասնամյակներ շարունակ ապրել են հիշողություններով և կորցրածին գտնելու հույսով։ Պատշգամբի շուրջ ծավալված վեճն աստիճանաբար վեր է ածվում սիրո պատմության, որտեղ հակամարտությունը փոխարինվում է մտերմությամբ ու հումորով։ Տրագիկոմեդիա երկու գործողությամբ։ Տևողությունը՝ 1 ժամ 45 րոպե։