:format(webp)/events/78677bda-865f-4603-9240-b809d61ffa9d/9d25810c15c09de8889564f7e55a0590.jpg)
Պատկերացրեք մի այց, որի ժամանակ կարելի է տեսնել դրախտային Համշենը, սքանչելի Տայքը, հեքիաթային Տրապիզոնը, յուրահատուկ Արդահանը և չքնաղ Շավշատը։ Մեր քառօրյա ծրագրով կտեսնեք Համշենի հրաշալիքները, այդ թվում՝ Զիլ ամրոցն ու Այդերը, Մանջունայի և Բալահովտի ջրվեժները, գեղեցիկ կամուրջները, կվայելենք Շավշատի կանաչի երանգներն ու պատմական կոթողները, իսկ Տրապիզոնում կծանոթանանք հայկական ու հունական հարուստ ժառանգությանը, այդ թվում՝ Սումելայի անկրկնելի վանքին։ Տայքում կայցելենք Թորթումի հզոր ջրվեժ և կտեսնենք Բանակի տաճարը։ Ծրագիր՝ ՕՐ 1: Երևան-Գյումրի-Ախալքալաք-Արդահան: Սև լիճ (Շավշատ), Տբետի վանք, Շավշատի բերդ, Ճոխ Ճորոխ, ընթրիք Հոպայում: ՕՐ 2: Զույգ կամուրջներ, Մանջունայի ջրվեժ (քայլարշավ), Ֆուրթունա գետի կիրճ, Չամլըհամշեն, Զիլ ամրոց, Բալահովտի ջրվեժ, ճաշ՝ Համշենի ուտեստներ և թեյ, Այդեր: ՕՐ 3: Տրապիզոնի Ամենափրկիչ հայկական վանք, Տրապիզոնի Սբ Սոֆիայի տաճար, Սումելա վանք, ճաշ Տրապիզոնում, ազատ ժամանակ Սև ծովի ափին: ՕՐ 4: Թորթումի ջրվեժ, Բանակի տաճար, Օշկվանք, Արդահան: Կուր գետ և Արդահանի բերդ, վերադարձ Երևան: Գինը ներառում է՝ - 3+ աստղանի հյուրանոց, - բարձրակարգ տրանսպորտ, - 2 անգամյա որակյալ սնունդ, - պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը, - տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (բացի Սումելայից): Գինը չի ներառում մուտքի վիզան և Սումելայի մուտքավճարը: