:format(webp)/events/785d931f-7358-44e1-9a3c-754090114339/1167a9df0a69cb774452de14a8f28f80.jpg)
Ջազ երգչուհի և կոմպոզիտոր Վիկտորյա Ալեքսանյանի երկօրյա վարպետության դասը Summer Jam Session ծրագրի շրջանակում։ Գործնական վարժությունների միջոցով կուսումնասիրվի շնչառության, ձայնի և բեմական ինքնավստահության փոխկապակցվածությունը՝ նպատակ ունենալով զարգացնել ձայնի ազատությունն ու մարմնական արտահայտչականությունը։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայանալ հարմարավետ սպորտային հագուստով և ունենալ յոգայի գորգ։ Վիկտորյա Ալեքսանյանը Երևանի և Լիոնի կոնսերվատորիաների շրջանավարտ է, Golden Jazz Trophy 2026-ի մրցանակակիր և Women in Jazz-ի դափնեկիր։