:format(webp)/events/75bf16f2-ca9a-4e8e-836b-4e4c2bc6be38/673e24785deafb9f2d16aace4b326824.avif)
Էնդին անպատասխանատու երիտասարդ է, ով ապրում է Հունաստանում և աշխատում զբոսաշրջային հանգստավայրում որպես անիմատոր: Անսպասելիորեն նրա խնամքին է մնում նախկին հարաբերություններից ծնված իննամյա որդին: Փորձելով խուսափել պատասխանատվությունից՝ նա մեկնում է հայաստանյան իր գյուղ՝ տղային տատիկի մոտ թողնելու համար: Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում: Գյուղում Էնդին ստիպված է դառնալ պատասխանատու հայր, առերեսվել կոռումպացված գյուղապետի հետ և վերագտնել իր իսկական տունն ու արժեքները՝ միաժամանակ փորձելով գրավել Մարիի սիրտը, ով ֆիլմ է նկարահանում գյուղի մասին: