:format(webp)/events/72976a98-8623-422a-89fe-26ac70707363/dda4f3e85525cc56ec5da21223360427.jpg)
Արշավ դեպի Արագածի հյուսիսային ստորոտում թաքնված լճերը։ Ճանապարհը կսկսենք Գեղաձոր գյուղից, որտեղից բեռնատարով կհասնենք 2800 մետր բարձրության վրա գտնվող Ռապի լիճ։ Այնուհետև քայլարշավով կուղևորվենք դեպի Մթնա լիճ (3250 մ)՝ վայելելով Արագածի հյուսիսային գագաթի տպավորիչ տեսարանները։ Քայլարշավի տվյալներ. - Երկարությունը՝ 10 կմ - Հարաբերական բարձրությունը՝ 450 մ Անհրաժեշտ պարագաներ. արշավային կոշիկներ, անձրևապաշտպան բաճկոն, արևապաշտպան միջոցներ, մեկօրյա սնունդ և ջուր։ Մեկնարկը՝ Հանրապետության հրապարակից, Հայփոստի դիմացից։ Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել 044 880 006 կամ 093 393 355 հեռախոսահամարներով։