Մանթաշաբերդ

հոկ25Կրկ, Հոկտեմբեր 25
Մանթաշաբերդ / MantashaberdR465+MG, Gandzakar, Armenia
10.000 ֏

Ուղևորվում ենք դեպի Տավուշ՝ Մանթաշաբերդ՝ բացահայտելու Տավուշի միջնադարյան ամրոցի հմայքը։ Մանթաշաբերդը, կամ ինչպես հայտնի է՝ Աշոտ Երկաթի ամրոցը, կառուցվել է 10-րդ դարում՝ Բագրատունիների դարաշրջանում։ Շրջապատված է բարձր ու կտրուկ ժայռերով, ինչը նրան դարձնում է անառիկ։ Դեպի բերդ տանող ճանապարհի վերջին հատվածում կա կտրուկ թեքություն, որտեղ սահող հատված կա․ այն կհաղթահարենք պարաններից բռնված՝ ապահով կերպով անցնելով դեպի բերդ։ Այս երթուղին իդեալական է նրանց համար, ովքեր սիրում են համատեղել բնության գեղեցկությունը, պատմական ժառանգությունը և փոքրիկ արկածները։ Հարաբերական բարձրությունը՝ 600 մ Երթուղու երկարությունը՝ 12 կմ Բարդությունը՝ միջին Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) նախապես ամրագրելու դեպքում կտրամադրվեն մասնակիցներին։ Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը՝ հարմարավետ արշավային կոշիկներ, անձնական դեղատուփ, փոխնորդ հագուստ, արևային ակնոց, տաք հագուստ, ուսապարկ, սնունդ, ջուր, անձրևանոց և լապտեր։ Մասնակցության վճարը ներառում է փորձառու ուղեկցորդների և բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները։ Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով (Սարգիս Մաթևոսյան, 095727447 Ինեկո կամ ID bank 4318280100055299)։ Ուրբաթ օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Մասնակցելով 5 արշավի՝ կստանաք 1 արշավ անվճար։

Կազմակերպիչ

Հայաստանում գործող արշավային ակումբ, որն իրականացնում է կանոնավոր միօրյա և բազմօրյա արշավներ դեպի Հայաստանի և հարակից շրջանների լեռներ, լճեր և պատմական վայրեր։ Ակումբը կարևորում է գեղատեսիլ բնությունը, տարբեր բարդության երթուղիները և ընկերական, համայնքահեն մթնոլորտը։

110 Places Hiking Club