:format(webp)/events/700ca2b3-6dde-48c2-a04d-76a7d22e8616/dcd44077ad561e250cc2189f6865615f.jpg)
Լեռների կանչով բարձրանալու ենք Ծաղկունյաց լեռների ամենաբարձր գագաթը՝ Թեղենիսը (2851 մ)։ Անցնելու ենք անտառային ու լեռնային սիրունագույն արահետներով՝ Աղվերանից դեպի Բուժական գյուղ, և այցելելու ենք Թեղենյաց վանք։ Քայլարշավի տվյալները․ - Երկկողմանի ընդհանուր երկարությունը՝ մոտ 15 կմ - Հարաբերական բարձրությունը՝ շուրջ 900 մ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Գինը ներառում է տրանսպորտային փոխադրում Mercedes Sprinter-ով և պրոֆեսիոնալ գիդի ծառայություն։ Մեկնումը՝ Թումանյան 8 հասցեից։ Գրանցման համար՝ 093 551485, 091 551485, 041 551485 (Viber / WhatsApp: +374 93 55 14 85)։